Իրավական > Խմբակային բռնաբարության համար դատապարտված է եղել, ամուսնացած է, ունի 2 երեխա

Խմբակային բռնաբարության համար դատապարտված է եղել, ամուսնացած է, ունի 2 երեխա

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ Խդր Բրոյանը սրտանոթային անբավարարության պատճառով մահացել է։

ArmDaily.am-ը դատական տեղեկատվական համակարգից տեղեկացավ, որ Բրոյանը ամուսնացած է, ունի 2 երեխա, աշխատել է որպես տաքսու վարորդ, նախկինում ևս դատապարտված է եղել։ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի 2004թ. մարտի 22-ի դատավճռով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (Հասարակական կարգը խախտող խմբային գործողություններ կազմակերպելը, դրանց ակտիվորեն մասնակցելը), 138-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (Բռնաբարություն, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից), ՀՀ քրեական օրենսգրքի 66-րդ հոդվածի հիմունքներով` դատապարտվել է ազատազրկման` 4 տարի 3 ամիս ժամկետով, 2006թ. հուլիսի 17-ին պայմանական վաղակետ ազատվել է 2 տարի 17 օր ժամկետով չկրած պատժից, դատվածությունը չմարված, հաշվառված և բնակվել է Արմավիրի մարզի, Մերձավան գյուղի, Մուսալեռան փողոցի թիվ 7 տանը։

Կալանքի տակ է 2009թ. դեկտեմբերի 24-ից, մեղադրվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (Թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը, առանձնապես խոշոր չափերով), 266-րդ հոդվածի 4-րդ մասով (Թմրամիջոցներ կամ հոգեներգործուն նյութեր պատրաստելու նպատակով պրեկուրսորներ ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը), 268-րդ հոդվածի 3-րդ մասով (Թմրամիջոցների կամ հոգեմետ նյութերի ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի), 268-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և 165-րդ հոդվածի 4-րդ մասով (Անչափահասին հանցանքի կատարմանը ներգրավելը)։ Առաջադրված մեղադրանքում Խդր Մամոյի Բրոյանն իրեն մեղավոր է ճանաչել մասնակի։

Ըստ մեղադրանքի Խդր Բրոյանը, նույն գործով ամբաստանյալ Կարապետ Քոչարյանին խոշոր չափերի ափիոն տեսակի թմրամիջոց և պրեկուրսոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդ ապօրինի իրացնելու նշված դեպքերից 3 անգամ, ծանր հանցագործության մեջ ներգրավվելով իր հանցանքը կատարելու պահին անչափահաս որդուն` վկա Մամո Խդրի Բրոյանին /ծնված 03.02.1993թ./, նրա միջոցով, նույն վայրերում և ժամանակահատվածում, ամբաստանյալ Կարապետ Քոչարյանին ապօրինի իրացրել է խոշոր չափերի` մեկական գրամ ափիոն տեսակի թմրամիջոց և մեկական մլ. պրեկուրսոր հանդիսացող քացախաթթվի անհիդրիդ` անչափահաս որդուց թաքցնելով փոխանցվող փաթեթում թմրամիջոցի ու քացախաթթվի անհիդրիդի պարունակության հանգամանքը։

-.-