ՀՐԱՏԱՊ > Դաժան դեպք. երեխան գլխուղեղի կաթվածից մահացել է ամբողջ գիշեր համակարգչային խաղեր խաղալիս. ՖՈՏՈ

Դաժան դեպք. երեխան գլխուղեղի կաթվածից մահացել է ամբողջ գիշեր համակարգչային խաղեր խաղալիս. ՖՈՏՈ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Թաիլանդում 17-ամյա Փիյավատ Հարիկուն ամբողջ գիշեր համակարգչային խաղ է խաղացել ու մահացել գլխուղեղի կաթվածից, գրում է Daily Mail-ը:

Տղայի ծնողների խոսքով՝ դեռահասը դպրոցական արձակուրդների ընթացքում գիշերները լուսացնում էր համակարգչային խաղեր խաղալով, հրաժարվում էր ուտել և իրենք ստիպված էին լինում սնունդ երեխայի սենյակ տանել:

Նրանց պնդմամբ՝ երեխային կանգնեցնելու իրենց ջանքերը զուր են եղել:Փիյավատի հայրը՝ Ջարանվիտը, երկուշաբթի առավոտյան մտել է որդու սենյակ և նրան համակարգչի առջև մահացած է հայտնաբերել:

Հաղորդվում է, որ երեկ իրականացված բժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ անչափահասը մահացել է գլխուղեղի կաթվածից, որը վրա է հասել ամբողջ գիշեր համակարգչային խաղեր խաղալու հետևանքով:

Տղայի հայրն ընդունել է, որ որդին խաղամոլ էր և մյուս ծնողներին հորդորել է չկրկնել իրենց սխալն ու թույլ տալ երեխաներին խաղամոլ դառնալ: «Որդիս խելացի էր և դպրոցում բարձր առաջադիմություն էր ցուցաբերում, բայց նա համակարգչային խաղերից կախվածություն ուներ»,- ասում է տղայի հայրը և հավելում.

«Ցանկանում եմ, որ որդուս մահն օրինակ և նախազգուշացում լինիայն բոլոր

ծնողներին, որոնց երեխաները նույնպես խաղերից կախվածություն ունեն»:

-.-