ՀՐԱՏԱՊ > Հացն ու առաջին անհրաժեշտության սննդամթերքը թանկացել է

Հացն ու առաջին անհրաժեշտության սննդամթերքը թանկացել է

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Հացաբուլկեղենի և ձավարեղենի ապրանքախմբում 2019 թ. հոկտեմբերին 2018 թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 3.5 %, իսկ 2019 թ. սեպտեմբերի համեմատ՝ 0.4 % գնաճ:

2019 թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ Հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 1.0 % գնաճ, ինչին մեծապես նպաստել են բանջարեղենի և մրգի՝ համապատասխանաբար 5.2 % և 6.7 % գնաճերը:

Մրգի ապրանքախմբում 2019 թ. հոկտեմբերին 2018 թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 8.3 %, իսկ 2019 թ. սեպտեմբերի համեմատ՝ 6.7 % գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019 թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ մրգի գներն աճել են 1.5-9.8 %-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է մայրաքաղաքում:

Բանջարեղենի ապրանքախմբում 2019 թ. հոկտեմբերին 2018 թ. հոկտեմբերի համեմատ արձանագրվել է 9.3 %, իսկ 2019 թ. սեպտեմբերի համեմատ՝ 5.2 % գնաճ:

Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2019 թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ բանջարեղենի գներն աճել են 1.3-9.1 %-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գավառում:

Մայրաքաղաքում բանջարեղենի գներն աճել են 6.1 %-ով: 2019 թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ մրգի և բանջարեղենի ապրանքախմբերի ընդհանուր գնաճը կազմել է 5.75 %:

Սպառողական գների ընդհանուր մակարդակն աճել է 0.5 տոկոսային կետով: Կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում 2019 թ. հոկտեմբերին 2019 թ. սեպտեմբերի համեմատ արձանագրվել է 0.5 % գնաճ: Ձվի գինը 2019 թ. հոկտեմբերին 2019 թ. սեպտեմբերի համեմատ գրանցվել է 0.9 % գնաճ:

Հանրապետության դիտարկված 10 քաղաքներում 2019 թ. հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ կաթնամթերք, պանիր և ձու ապրանքախմբում գրանցվել է 0.1-1.4 % գնաճ:

Աղբյուրը՝ analitik.am

-.-