ԿՐԹՈւԹՅՈւՆ > ԵՊՀ-ում ուսման վարձը կբարձրանա

ԵՊՀ-ում ուսման վարձը կբարձրանա

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Երևանի պետական համալսարանի ռեկտորի պաշտոնակատար Գեղամ Գևորգյանը պատրաստվում է բուհի գիտական խորհրդին ներկայացնել ուսման վարձերի՝ միջինը 15%-ով բարձրացնելու հարցը:

«Այսօր մեր պրոֆեսորը ստանում է աշխատավարձ, որը համարժեք չէ իր կատարած աշխատանքին:

Բայց աշխատավարձը հիմնականում գոյանում է ուսման վարձերից, որովհետև որևէ ծառայություն այլևս շոշափելի գումար չի բերում: Չբարձրացնել ուսման վարձերը և խոսել աշխատավարձերի բարձրացման մասին, իրատեսական չէ»,- նշել է նա:

Ասում են՝ ռեկտորի պաշտոնակատարի այս հայտարարությունը բուռն արձագանք է գտել ուսանողների շրջանում, ովքեր մտադիր են բողոքի նոր ակցիաներ սկսել ինչպես բուհում, այնպես էլ դրանից դուրս ու սոցիալական հարթակներում՝ հիմնավորելով նաև, որ թանկացումներից կրթության որակը չի փոխվում:

-.-