Medicine > Առաջին սեքսի կանոններն` աղջիկների համար

Առաջին սեքսի կանոններն` աղջիկների համար

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Առաջին սեքսուալ փորձը կարող է տեղի ունենալ տարբեր տարիքներում: Որպես կանոն, այն ձեռք է բերվում ոչ միայն գայթակղությամբ ու խորը զգացմունքներով: Երբեմն մեծ դեր են խաղում նաև հոգեբանական և սոցիալական գործոնները:

Այդ իրավիճակում մեծ պատասխանատվություն է ընկնում տղամարդու վրա, ուսի շատ կարևոր է իմանալ առաջին սեքսի կանոնները: Եթե տղամարդն իրեն կոպիտ պահի, ապա կարող է կնոջը հոգեբանական վնասվածք պատճառել և հետագայում ինտիմ կյանքում խնդիրների հանգեցնել: Որպեսզի դա տեղի չունենա, պետք է պահպանել առաջին սեքսի որոշ կանոններ:

Չվախենալ

Առաջին սեքսի գլխավոր կանոնները հետևյալն են. կատարվողի մեջ մեծ դերակատարություն ունի զգացմունքային տրամադրվածությունը և ցանկության ուժգնությունը: Դրանցով էլ բացատրվում է այն փաստը, որ մեծամասամբ ասաջին սեռական հարաբերությունն աղջիկների մոտ կատարվում է անցավ: Եթե աղջիկը զգում է, որ մերձեցման ցանկությունը մեծ է և պատրաստակամ է հենց այդ տղամարդու հետ սեռական հարաբերություն ունենալ, ապա նա ուժեղ ցավ չի զգա: Իսկ ահա վախը կարող է խանգարել` թուլացնելով գայթակղությունը: Արդյունքում հեշտոցի մկանները կարող են կծկվել և խանգարել սեռական օրգանի մուտքին: Հենց այդ պատճառով առաջին սեռական հարաբերության ժամանակ աղջիկը կարող է ցավ ապրել: Բավական է ընդամենը դադարել վախենալուց, և բոլոր տհաճ զգացողությունները կանհետանան: Որոշ դեպքերում աղջիկը կարող է կարճատև չնչին ցավ զգալ: Դա կարող է պայմանավորված լինել նրա ֆիզիոլոգիական առանձնահատկություններով:

Ընմիջումը` առաջին և երկրորդ մերձեցման միջև

Հաջորդ սեռական հարաբերությունների ժամանակ ցավեր չեն լինում: Միայն թե` առաջին և հաջորդ սեռական ակտի միչև որոշակի ժամանակ պետք է անցնի, որը օրգանիզմին թույլ կտա վերականգնվել: Սովորաբար դրա համար պահանջվում է հինգ օր: Այդ ժամանակահարվածում կուսաթաղանթի պատռվածքները սպիանում են: Դրանից հետո կինը սեռական մերձեցման ժամանակ որոշակի հաճույք կարող է ստանալ: Առաջին սեքսի ժամանակ, որպես կանոն, կինը հաճույք է ստանում միայն տղամարդու շոյանքներից, սակայն ոչ` սեռական ակտից:

Դեֆլորացիայի մի քանի փորձ

Առաջին սեքսի կանոնն այնպիսին է, որ դեֆլորացիան (կուսազրկումը) պարտադիր չէ, որ տեղի ունենա մեկ անգամից: Եթե կինը տհաճ զգացողություններ է ունենում կամ ցավ զգում, որոնք դժվար տանելի են, ապա կարելի է սկսած գործն ավարտելու համար մի քանի փորձ կատարել: Այդպիսի մոտեցումն ունի մի շարք առավելություններ: Յուրաքանչյուր հաջորդ փորձի դեպքում աղջկա վախը թուլանում է, իսկ կուսաթաղանթի անցքը` լայնանում, ինչի շնորհիվ ցավի զգացողությունը թուլանում է:

 

-.-