ՀՐԱՏԱՊ > Փոքրիկ հայուհու սիրտը բաբախում է ոչ թե կրծքի տակ, այլ որովայնի վրա. եզակի անոմալիա.(լուսանկարներ

Փոքրիկ հայուհու սիրտը բաբախում է ոչ թե կրծքի տակ, այլ որովայնի վրա. եզակի անոմալիա.(լուսանկարներ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Նովորասիյսկում ծնված, այժմ ԱՄՆ-ում բնակվող 10-ամյա Վիրսավիան ունի յուրահատուկ առանձնահատկություն: Նրա սիրտը բաբախում է ոչ թե կրծքավանդակում, այլ փորի վրա և պաշտպանված է ընդամենը մաշկի բարակ շերտով:

Սա շատ եզակի անոմալիա է՝ 8:1000000 հարաբերակցությամբ: Նման երեխաները սովորաբար մեկ տարուց ավելի չեն ապրում, բայց, չնայած բժիշկների կանխատեսումներին, աղջնակը ոչ միայն ապրեց, այլև դպրոց է հաճախում, քիչ թե շատ ակտիվ կյանքով ապրում, պարում, երգում, վայելում իր մանկությունը:

Երեխային խնամում է մայրը՝ Դարյա Մխիթարյանցը, հայրը թմրամոլ է, նրանք ամուսնալուծված են:

Այժմ Դարյան ամուսնացել է երկրորդ անգամ և վերցրել ամուսնու ազգանունը՝ Բորուն: Ամուսնությունից ծնվել է Վիրսավիայի եղբայրը:

-.-