Medicine > Տղամարդու ուղեղում 15 տարի ապրել է 12 սանտիմետրանոց երիզորդ

Տղամարդու ուղեղում 15 տարի ապրել է 12 սանտիմետրանոց երիզորդ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Չինական Գուանչժոու քաղաքում (Գուանդուն նահանգ) Վան Լեյ (Wang Lei) անունով տղամարդու ուղեղից հանել են 12 սանտիմետրանոց երիզորդ, որը կերել է նրա ուղեղը 15 տարի շարունակ։

Ինչպես գրում է Daily Mirror պարբերականը, պացիենտն առաջին անգամ տկարություն զգացել է 2007 թվականին. նրա մարմնի ձախ կողմը կորցրել է զգայունակությունը, հաճախ անհանգստացրել են գլխացավերը։

Տղամարդը դիմել է մի քանի մասնագետների, որոնք փորձել են հասկանալ ախտանշանների պատճառը։ Այդ ժամանակ նրա մոտ ախտորոշել են գլխուղեղի չարորակ ուռուցք։ Նշանակել են դեղեր, բայց դրանց ընդունումը չի ազդել պացիենտի վիճակի վրա. վիճակն ավելի է վատացել, ունեցել է հիշողության կորուստներ, նոպաներ։

Միայն 2018 թվականին բժիշկները, վերջապես, հայտնաբերեցին, որ Վանի ուղեղում ահա արդեն 15 տարի ապրում է երիզորդ։ Այդ մակաբույծները սովորաբար հանդիպում են կատուների եւ շների ստամոքսում եւ խիստ հազվադեպ՝ մարդկանց մոտ։

Սկզբում բժիշկները դեղամիջոցներով բուժում նշանակեցին, քանի որ վիրահատությունը վտանգավոր էր, չէ՞ որ մակաբույծը շատ մոտ էր գտնվում ուղեղի կենսականորեն կարեւոր մասերին։ Բայց դեղամիջոցները չսպանեցին մակաբույծին, եւ վիրաբույժները որոշեցին համարձակ վիրահատություն կատարել։

Վանը հաջող դիմացավ 2-ժամյա վիրահատությանը Գուանչժոու քաղաքի հիվանդանոցում։

«Վիրահատությունը չափազանց ռիսկային էր։ Կենդանի որդը տեղաշարժվում էր տղամարդու ուղեղում։ Մենք ստիպված էինք այն հեռացնել լիովին, այլապես մնացած մասը կարող էր նորից աճել»,- ասել է վիրաբույժը։

Այժմ Լեյը վերականգնվում է վիրահատությունից հետո։ Նրա կյանքին եւ առողջությանը ոչինչ չի սպառնում։

news.am

-.-