ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Ծեծկռտուքի հետևանքով ֆուտբոլիստուհի է մահացել

Ծեծկռտուքի հետևանքով ֆուտբոլիստուհի է մահացել

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ճամայկայի հավաքականի ֆուտբոլիստուհի Տարանիա Կլարկը սպանվել է ծեծկռտուքի ժամանակ Քինգսթոնում։

Այս մասին հայտնում է The New York Times պարբերականը, մանրամասնելով, որ ֆուտբոլիստուհին ընդամենը քսան տարեկան էր։ Ըստ հրապարակման, քսանամյա Կլարկին սպանել են մեկ այլ կնոջ հետ ծեծկռտոցի ժամանակ, որի պատճառը եղել է բջջային հեռախոսը։

Ֆուտբոլիստուհին հոսպիտալացվել է, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել։ Նա երեք հանդիպում է անցկացրել Ճամայկայի հավաքականի կազմում եւ երկու գոլ է խփել։

-.-