Իրավական > Անտառուտի դժբախտ պատահարի հետևանքով երրորդ քաղաքացին մահացել է

Անտառուտի դժբախտ պատահարի հետևանքով երրորդ քաղաքացին մահացել է

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Արագածոտնի մարզի Անտառուտ գյուղում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած գազաբալոնի պայթյունից տուժաներից մեկը եւս մահացել է:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին, ժամը 09.15-ին, ոստիկանության Աշտարակի բաժին հաղորդում է ստացվել, որ Անտառուտ գյուղում մեքենայի գազաբալոն է պայթել, կան զոհեր:

Մեկնած իրավապահները պարզել են, որ նույն օրը, ժամը 9-ի սահմաններում, 74-ամյա մի երեւանցի եւ Անտառուտի բնակիչ 61-ամյա ամուսիններ փորձել են երեւանցու «Կիա» մակնիշի մեքենայի գազաբալոնից լիցքավորել հողամասում տեղադրված ինքնաշեն գազի բալոնը, որի ժամանակ բալոնը պայթել է:

Պայթյունի հետեւանքով Նորիկ Մադոյանը եւ նրա կինը` Վարդուհի Գալստյանը, տեղում մահացել էին, իսկ 74-ամյա Ալեքսեյ Ավանեսյանը տեղափոխվել էր հիվանդանոց:

Նոյեմբերի 5-ին, ժամը 11.00-ի սահմաններում, Ալեքսեյ Ավանեսյանը, գիտակցության չգալով, մահացել է:

Նախաքննությունը շարունակվում է:

-.-