Բանակ > Ընդմիշտ Ալիև

Ընդմիշտ Ալիև

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ, «Մուսավաթ» կուսակցության վերընտրված նախագահ Ա.Հաջիլին հայտարարել է, որ առաջիկա 5 տարիները լինելու են Ադրբեջանում ավտորիտար ռեժիմի դեմ ավելի վճռական պայքարի ժամանակաշրջան: Նշել է, որ «Մուսավաթ»-ը լինելու է ժո-ղովրդավարական փոփոխությունների պայքարի առաջնագծում: Հավելել է, որ կուսակցությունն իր համագումարի ժամանակ արդեն իսկ ցուցադրել է ժողովրդավարական ընտրություններ կազմա-կերպելու օրինակը, երբ նախագահն ընտրվել է այլընտրանքային հիմունքներով:

Միևնույն ժամանակ, նա ափսոսանք է հայտնել Ադրբեջանում ժողովրդավարական ընտրությունների բացակայության համար՝ հավելելով, որ Ադրբեջանում իրական ընտրություններ չեն լինում, չկա օմբուդսմեն, ոչ դա-տավոր, ոչ դատախազ և ոչ կուսակցություններ: Նշել է, որ Ադրբեջանի իշխանություններին հաջողվել է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ հասարակությունը երկրում անցկացվող ընտրություններն ընկալում է որպես քաղաքական գործընթաց, որը որևէ կերպ չի վերաբերվում հասարակությանը: Անդրադառնալով առաջիկա ՏԻՄ և խորհրդարանական ընտրություններին «Մուսավաթ»-ի մաս-նակցությանը, Ա.Հաջիլին նշել է, որ ՏԻՄ ընտրություններով քաղաքական կուսակցությունների հետա-քրքրվածությունը ցածր մակարդակում է՝ տեղական իշխանությունների իրական լիազորությունների բացակայության պատճառով:

Ադրբեջանի օրինակը ցույց է տալիս, որ հասարակությունը պատրաստ է ավտորիտար ռեժիմին ներել ամեն բան, կենսապայմանների վատթարացումից բացի: Ադրբեջանական քաղաքներում ցուցարար-ների՝ ուժային մեթոդներով ցրումը և քաղաքացիական ակտիվիստների ձերբակալությունները հա-մարվում է ոչ միայն տնտեսական լուրջ խնդիրների, այլ նաև ներքաղաքական անկայուն իրա-դրության վկայություն: Շատ ադրբեջանցիներ իրենց դժգոհությունն են հայտնում վերջին տարիներին նավթի իրացումից ստացված միլիարդ դոլարների անհիմն վատնումի, օրինակ՝ առաջին Եվրոպական խաղերի կազմակերպման նպատակով, ինչպես նաև պետական միջոցներն օֆշորային հաշվեհա-մարների վրա փոխանցման առնչությամբ: Ադրբեջանի ներքին ուժերն այս ցույցերն օգտագործում են նաև իրենց քաղաքական նկատառումներով: Այս ալիքը բավական կազմակերպված է բարձրացել: Բոլորը՝ ՀԿ-ները, տարբեր կառույցներ, իրենց բնագավառում փորձում են հնարավորինս իր ճնշման լծակն օգտագործել իշխանությունների վրա:

Իշխանությունները փորձում են Ադրբեջանին ներկայացնել ժամանակակից, աշխարհիկ պետություն, որը պայթունավտանգ տարածաշրջանում հանդիսանում է կայունության կղզյակ.  Ադրբեջանական իշխանություններն օգտագործում են ռեպրեսիվ օրենսդրությունն ու դատական համակարգը, որպեսզի քննադատության համար պատժեն իրենց ընդդիմախոսներին: Վերջիններս ԶԼՄ-ները վերցրել են լիակատար վերահսկողության տակ և այդպիսով ապահովել պաշտոնական քարոզ-չության գերիշխանությունը. Կառավարությունը «ոչնչացնում է» բոլոր մյուս քաղաքական ուժերին ու ընդդիմադիր կուսակցություններին՝ քաղաքական դաշտը թողնելով իշխող «Ենի Ադրբեջա» կուսակցության համար:

Եվրոպայի խորհուրդն Ադրբեջանին հստակ ազդանշան է ուղարկել. իշխանությունները պետք է դադարեցնեն քրեական հետապնդումը նրանց նկատմամբ, ովքեր, չխախտելով երկրի օրենքները, դեմ են հանդես գալիս Իլհամ Ալիևի ռեժիմի բռնաճնշումային քաղաքականությանը՝ ի պաշտպանություն Սահմանադրությամբ երաշխավորված քաղաքացիական իրավունքների և ազատությունների:

Ադրբեջանի ղեկավարությունը հերքում է իր հասցեին հնչող բոլոր մեղադրանքները, երկրում ժողո-վրդավարական ազատությունների և քաղաքացիական իրավունքների բացակայության, իշխա-նության ավտորիտար կառուցվածքի, այլախոհության և քննադատության հանդեպ անհանդուր-ժողականության և այլնի մասին: Պաշտոնական Բաքուն տարակուսանք է հայտնում, թե ինչպես կարելի է մեղադրել Ադրբեջանին ոչ ժողովրդավար և ավտորիտարիզմի մեջ, եթե երկրում առկա են ժողովրդավարական կառուցվածքի բոլոր ատրիբուտները՝ Սահմանադրությունը, խորհրդարանի և նախագահի «ընտրությունները», քաղաքական կուսակցությունները, ընդդիմադիր մամուլն ու հասա-րակական կազմակերպությունները և այլն. Նավթադոլարնրով Ադրբեջանի ղեկավարությանը ավելի է ամրապնդում երկրում ստեղծված ավտորիտար ռեժիմը, որը ոչ մի քննադատություն չի հանդուրժում իր հասցեին, միջազգային հանրությունից թաքցնելով ժողովրդավարական ազատությունների և մարդու իրավունքների հետ կապված իրական վիճակը:

Ադրբեջանում ստեղծված բարդ ներքաղաքական իրավաիճակի ֆոնի վրա հնչում է «Ադրբեջանի ժողովրդավարական ճակատ» կուսակցության առաջնորդ Ա.Քերիմլին հայտարարությունը, որ Ռ.Մեհթիևի (նախագահի աշխատակազմի ղեկավար) հեռացումը նշանակալի ազդեցություն չի ունենա երկրում ստեղծված իրավիճակի վրա: Նա նշում է, որ կադրային վերջին փոփոխությունները և բարեփոխումների վերաբերյալ հայտարարությունները կրում են առերես բնույթ և նախատեսված են ներքին լսարանի համար, հավելել է, որ իրականում նախագահ Ի.Ալիևն է որոշումներ կայացնում, իսկ պաշտոնյաները միայն հետևում են նրա ցուցումներին: Միևնույն ժամանակ նա նշում է, որ Ալիև-Փաշաևների կլանն ուժեղանում է: Քերիմլին ընդգծում է, որ խոսքը վերաբերվում է գույքի վերա-բախշման և դրամական միջոցների հոսքերի նկատմամբ վերահսկողության սահմանման մասին՝ հավելելով, որ իրականում կլանների պայքարն այդ ուղղությամբ է, այլ ոչ թե երկրում իրական բարեփոխումների:

Իր կառավարման տարիների ընթացքում Իլհամ Ալիևը չեղյալ է հայտարարել նախագահական կրկնակի ժամկետի սահմանափակումը, իմունիտետ է տրամադրել նախագահին, վարչապետին և պատգամավորներին: Այդ անձանցից ոչ մեկը չի կարող քրեական հետապնդման ենթարկվել, իսկ լրագրողներին արգելվում է նրանց մասին հետաքննություն վարել. 2016-ին նախագահական ժամկետը երկարաձգվել է հինգից յոթ տարի. Այսպիսով, գործող «առաջնորդը» կարող է իշխանության մնալ մինչև 2025 թվականը:

Համաձայն 2010-ին WikiLeaks-ի գաղտնի փաստաթղթերի Փաշաևների ընտանիքը ներկայացնում է Ադրբեջանի էներգետիկ ոլորտը արտասահմանում: Այս ընտանիքը ներգրավված է շինարարության ոլորտում և անշարժ գույքի շուկայում:  Ըստ OCCRP-ի կոռուպցիայի և կազմակերպված հանցավո-րության հետազոտման կենտրոնի տվյալների, վերջին տարիներին Ալիևների կլանը ներգրավված է մի քանի մայրցամաքներում բազմաթիվ գաղտնի բիզնես-գործողություններում: Օֆշորային ընկերու-թյունների և միջնորդների միջոցով նրանք վերահսկում են ադրբեջանական տնտեսության զգալի մասը, այդ թվում՝ ոսկու հանքերը, զբոսաշրջությունը, բջջային կապի ընկերությունները և բանկերը, ինչպես նաև էլիտար անշարժ գույք է ձեռք բերվում Եվրոպական տարբեր քաղաքներում և Պարսից ծոցի երկրներում: Ալիևների կլանը շրջանառվում է նաև պանամական «Mossack Fonseca» ընկերության փաստաթղթերում, որը զբաղվում է օֆշորային ընկերությունների գրանցմամբ:

Դրա հետ մեկտեղ Ադրբեջանը քննադատության է ենթարկվում նաև կոռուպցիոն սկանդալների կապակցությամբ: Եվրոպական կառույցների ուշադրության կենտրոնում են հայտնվել աշխարհի տարբեր երկրներում ադրբեջանական իշխանությունների կողմից փողերի լվացման փաստերը: Օրինակ, Guardian թերթը, հղում անելով սեփական հետաքննությանը, հայտարարել է, որ Ադրբեջանի իշխանությունները կառավարում են գաղտնի սխեման, որի օգնությամբ 2,9 մլրդ ԱՄՆ դոլար է «լվացվել» բրիտանական կեղծ ընկերությունների միջոցով: Ադրբեջանում ներկայումս փաստացի ստեղծվել է մի կարգ, որտեղ ազդեցիկ կլանները տիրապետում են տնտեսության որևէ ոլորտի կամ որոշակի երկրի տարածքի: Օտարների տնտեսական ակտիվության հնարավորությունը բացառելու նպատակով Ալիև-Փաշաև կլաններն ակտիվորեն օգտագործում են իրենց հասանելի պետական իշխանության լծակները։

iPress.am

-.-