Իրավական > Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ. դատարանը մերժեց պաշտպանների միջնորդությունը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Գեներալ Մանվել Գրիգորյանը կշարունակի մնալ կալանքի տակ։ Նման որոշում կայացրեց Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանը` մերժելով Գրիգորյանի պաշտպանների ներկայացրած միջնորդությունը։

Հիշեցնենք, որ այսօր ընթացող դատական նիստի ժամանակ դատավորը հայտնել էր նաև, որ Մանվել Գրիգորյանից ստացած գրության համաձայն` Գրիգորյանն իրեն պատկանող «Արա և Այծեմնիկ» ԲԲԸ 100 տոկոս բաժնետոմսերը, մոտ 109 միավոր անշարժ գույքը, որի 20 տոկոսն է դեռ գույքագրվել և կազմում է մոտ 1,5 մլրդ դրամ, փոխանցում է դատարանի դեպոզիտային հաշվին՝ որպես առերևույթ վնասի փոխհատուցում։

Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու և շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակություն կազմակերպելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 2018թ.–ի հունիսի 19-ին։

 

-.-