ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Ողբերգական դեպք Արարատի մարզում. ջրատարից դուրս են բերել ձկնորսի դին. ՖՈՏՈ

Ողբերգական դեպք Արարատի մարզում. ջրատարից դուրս են բերել ձկնորսի դին. ՖՈՏՈ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այսօր՝ նոյեմբերի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 11:15-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիս գյուղի ջրատարում տղամարդու դի կա և այն դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Հրշեջ-փրկարարները հատուկ ճոպանների միջոցով ջրատարից դուրս են բերել Արարատի մարզի բնակիչ, 53-ամյա Գուրգեն Հ.-ի դին: Օպերատիվորեն ժամանած Մասիսի շտապօգնության բժշկների խումբը՝ դատաբժշկի գլխավորությամբ, արձանագրել են Գուրգեն Հ.-ի մահը, ով քննիչի որոշմամբ տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոնի դիահերձարան: 

Ողբերգական դեպք Արարատի մարզում. Մասիսի հրշեջ-փրկարարները Սիս գյուղի ջրատարից դուրս են բերել 53–ամյա ձկնորսի դին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ոստիկաններն ու քննիչները հայտնաբերել են նրա ձկնորսական կարթը և մի քանի բռնած ձկներ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

-.-