ՄԻՋԱԶԳԱՅԻՆ > Անօրինական ներգաղթյալներ են հայտնաբերվել սառնարանային բեռնատարում

Անօրինական ներգաղթյալներ են հայտնաբերվել սառնարանային բեռնատարում

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Հունաստանում ոստիկանությունը սառնարանային բեռնատարում 41 անօրինական ներգաղթյալի է հայտնաբերել, հիմնականում տղամարդիկ եւ տղաներ: Բեռնատարը երկիր է մուտք գործել հարեւան Թուրքիայից, հաղորդում է AP-ը:

Ոստիկանության հաղորդմամբ՝ երկուսից բացի՝ իրանցի եւ սիրիացի, բոլորը Աֆղանստանից են եղել, նրանցից 6-ն անչափահաս է եղել: 8 մարդ հիվանդանոց է տեղափոխվել շնչառական խնդիրների պատճառով, մյուսներն առողջական խնդիրներ չեն ունեցել: Սառեցման համակարգը միացված չի եղել:

Ոստիկանությունը ձերբակալել է բուլղարական համարանիշով բեռնատարի 40-ամյա վրացի վարորդին:

Հարյուրավոր մարդիկ ամեն շաբաթ հատում են թուրք-հունական ծովային եւ ցամաքային տարածքը, մեծամասնությունը հույս ունի մուտք գործել բարգավաճող եվրոպական երկրներ:

-.-