ՔԱՂԱՔԱԿԱՆ > «Հայ ժողովրդի պատմությունը հայ եկեղեցու պատմությունից տարանջատելով՝ ի՞նչ ուղերձ ենք հղում». Փաշինյան

«Հայ ժողովրդի պատմությունը հայ եկեղեցու պատմությունից տարանջատելով՝ ի՞նչ ուղերձ ենք հղում». Փաշինյան

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին անդրադարձավ «զրույց քաղաքացու հետ» ձևաչափին՝ ֆեյսբուքյան ուղիղ եթերում շփվելով քաղաքացիների հետ: Նա մասնավորապես անդրադարձ կատարեց «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի՝ դպրոցներում դասավանդելու պարտադիր սկզբունքին:

«Մենք հայ ժողովրդի պատմությունը հայ եկեղեցու պատմությունից տարանջատելով՝ ի՞նչ ուղերձ ենք հղում: Ուրեմն այս տրամաբանությամբ մենք պետք է ունենանք հայ ժողովրդի պետականության պատմություն, մշակույթի պատմություն և այսպիսի բազմաթիվ առանձնացված առարկաներ, ինչը, հասկանում ենք, որ անհնարին է: Այո, խորհրդային ժամանակներում մեր պատմության դասագրքերում հնարավորինս նսեմացված է եղել կրոնի տեղը, բայց անցել են այդ ժամանակները:

Հիմա ճիշտ ժամանակն է, որ մենք միասնական պատմություն ստեղծենք՝ առանց իրարից տարանջատելու մեր պատմության չափազանց կարևոր ինստիտուները: Առանձնացնելով՝ մենք հակադրում ենք այդ երկուսն իրար»:

Նա նաև տարակուսեց, որ հայկական բուհերի մասնագիտական գրականությունն օտար լեզվով է, բայց այդ հարցը ոչ ոք չի բարձրացնում:

-.-