Medicine > Ապացուցված է՝ ինտիմ կյանքի բացակայությունը վատթարացնում է հիշողությունը

Ապացուցված է՝ ինտիմ կյանքի բացակայությունը վատթարացնում է հիշողությունը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Գաղտնիք չէ, որ նաև ինտիմ կյանքի կարգավիճակից է կախված մարդու առողջական վիճակը: Զուգընկերոջ հետ մտերմությունը կարող է բազմաթիվ հիվանդություններ կանխել, այդ թվում՝ Ալցհեյմերի հիվանդություն:

Ինտիմ կյանքը նպաստում է, որ օրգանիզմն ազատվի թույներից, մարդն իրեն ավելի երջանիկ զգա, ինչն էլ իր հերթին կանխում է հիշողության վատթարացումը:

Այսօր արդեն գիտականորեն ապացուցված է, որ եթե մարդը չունի անձնական կյանք, ապա մեծ է հավանականությունը, որ նա աստիճանաբար կունենա հիշողության հետ կապված խնդիրներ:

Մասնագետ Մարք Ալենը եզրակացրել է, որ հոգևոր և մարմնական մտերմությունն ակտիվացնում է գլխուղեղի այն հատվածների աշխատանքը, որոնք սերտ կապված են հիշողության հետ:

Հիշեցնենք նաև, որ գիտնականները վաղուց արդեն ապացուցել են, որ սեքսը օգնում է կանխել գրիպը, մաշկային խնդիրները, սթրեսը, ճարպակալումը, դեպրեսիան:

-.-