ԲԼՈԳ > Փաշինյանին ազատվելու դիմում է ներկայացրել ևս մեկ պաշտոնյա

Փաշինյանին ազատվելու դիմում է ներկայացրել ևս մեկ պաշտոնյա

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Լևոն Մելիքյանն ֆեյսբուքյան էջում գրել է.

Այսօր՝ նոյեմբերի 4-ին, պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Հոկտեմբերի 18-ին Կադաստրի կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանը հայտնել էր, որ հրաժարականի դիմում է ներկայացրել։ Հայտարարության մեջ նա նշել էր, որ որոշումն ունի միայն մասնագիտական պատճառներ՝ տարվող ոլորտային քաղաքականությամբ պայմանավորված, և ոչ ոք թող չփորձի այնտեղ ինչ-ինչ քաղաքական նկատառումներ կամ ընտանեկան-ազգակցական կապերով պայմանավորված պատճառներ փնտրել:

Հոկտեմբերի 31-ին Փաշինյանը ստորագրել էր կառավարության՝ նույն օրն ընդունած որոշումը, որով Սարհատ Պետրոսյանն ազատվում է Կադաստրի կոմիտեի ղեկավարի պաշտոնից։

Կոմիտեի ղեկավարի պարտականությունները նոյեմբերի 1-ից վերապահված էին Լևոն Մելիքյանին։

 

 

-.-