Life > Աստղագուշակ` նոյեմբերի 3-ի համար

Աստղագուշակ` նոյեմբերի 3-ի համար

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Խոյ

Խոյերի համար օրը բարեհաջող է, առավել հաջող շրջանն օրվա առաջին կեսն է: Սպասվում է հարմարավետություն կամ որոշակի շահ ճանապարհորդություններում, հյուրընկալվելիս, քիչ ծանոթ վայրերում: Բացառված չէ հաճելի անակնկալը, թեթև սիրախաղը: Փոքրիկ թերասվածությունը կարող է ավելացնել ռոմանտիկան, տեղ թողնել երևակայության, ստեղծագործության համար: Այսօրվա համար չարժե ծրագրել նոր նախաձեռնություններ:

Ցուլ

Ցուլերին աստղերը հուշում են բարդ հարցի դրական լուծում: Եթե ինչ-որ բան երևում էր սև գույնի ներքո, այսօր կմեղմանա կա՛մ իրավիճակը, կա՛մ դրա նկատմամբ ձեր վերաբերմունքը: Հնարավորություն կա լուրջ վտանգից խուսափելու, առաջադրանքի համար յուրօրինակ լուծում գտնելու: Բացառված չէ, որ իրադարձությունների հաջող շրջադարձն անսպասելի լինի, ձեզ թեթևակի տարակուսանքի մեջ գցի, ուղեկցվի զվարճալի կամ խորհրդավոր թյուրիմացություններով:

Երկվորյակ

Երկվորյակներին կարևոր է կողքին հուսալի գործընկեր կամ ընկեր ունենալը, ով չի դավաճանի: Շատերի համար այդ մարդը կարող է լինել սիրելի անձնավորությունը: Վատ օր չէ այցերի, միջոցառումների մասնակցելու համար: Իրավիճակը շարունակում է ձեզ համար երկիմաստ մնալ, կարևոր սցենարում հնարավոր են տարբերակներ: Եթե վստահ չեք շրջապատողների վրա, չարժե որևէ մեկին լիովին վստահել: Բացառված չէ, որ հանգամանքները կամ աստղերը ձեզ հետ կատակեն:

Խեցգետին

Լավ օր է ընթացիկ գործերով տարված Խեցգետինների համար: Առօրյան այսօր հարևանում է իրադարձությունների անսպասելի շրջադարջի, ռոմանտիկ կամ ստեղծագործական պահերի, ոգեշնչության հետ: Մարդկանց հետ շփման կարևոր կապող օղակ կլինի հոգևոր կամ զգացմունքային միասնությունը: Պարտքի զգացումը կարող է փոխվել այլ շարժառիթներով, օրինակ՝ կարեկցանքով: Հարմար օր է ոչ պաշտոնական գործունեության համար:

Առյուծ

Առյուծներին խորհուրդ է տրվում ուշադրություն դարձնել անձնական կյանքին կամ ստեղծագործությանը, հոբբիին: Այսօր շատ իրավիճակներում կարելի է ապավինել ոգևորությանը կամ հոտառությանը, արհամարհել որոշ սահմանափակումներ: Տեղին կլինի օգտագործել ոչ այնքան տեսանելի տարբերակ, այլընտրանքային սցենար: Հնարավոր է հաջողվի նոր եզրեր բացահայտել սիրելիի բնավորության մեջ: Երեխաների մոտ ավելի լավ է զարգացնել երևակայությունը:

Կույս

Կույսերին այս օրը լիակատար կայունություն չի խոստանում: Հնարավոր է անվստահություն ջանքերի արդյունքների կամ փոխհարաբերությունների որոշ ասպեկտների նկատմամբ, բացառված չեն հոգեկան խորը կասկածները: Միևնույն ժամանակ, իրավիճակը թույլ չի տա վերջակետ դնել, տեղ կթողնի երևակայությունների և հույսերի համար, թույլ չի տա ինչ-որ բանից վերջնականապես հիասթափվել: Տեղին է թեթև ինքնաբուխ փորձարկումը:

Կշեռք

Կշեռքներին օրը հավելյալ ազատություն է պարգևում: Կարելի է չպահպանել խիստ կանոնները, շեղվել վարվելակարգից, գրաֆիկից, մասնագիտական նորմերից: Օգնությունը կստացվի ոչ թե պաշտոնական ալիքներով, այլ ընկերներից կամ անսպասելի աղբյուրից: Վատ օր չէ փորձարարական գնումների, համարձակ և զվարճալի գեղագիտական որոշումների համար: Կարելի է զբաղվել անհատական ստեղծագործության համար հազվագյուտ բաղադրամասերի որոնումներով:

Կարիճ

Կարիճների մոտ հնարավոր են չնախատեսված հետաքրքիր գնումներ, որոշ կարևոր հարցերի նկատմամբ տեսակետի փոփոխություն: Հարմար օր է յուրօրինակ նվերներ, անսովոր իրեր ընտրելու համար: Առօրյա գնումներն, ընդհակառակը, ցանկալի չեն. մեծ է անպետք բան գնելու վտանգը: Այսօր արժե խուսափել նաև խոշոր գործարքներից և ներդրումներից. նման քայլը կարող է արկածախնդրային դուրս գալ և իրական արդյունք չխոստանալ:

Աղեղնավոր

Աղեղնավորներն այսօր հակված են ազատություն տալ իրենց երևակայությանը, սենտիմենտալությանը, երաժշտականությանը կամ կրոնականությանը: Հնարավոր է շռայլության, բարեգործության, սիրային արկածախնդրությունների հակում: Սովորական գործերում կընդլայնվի ձեր աշխարհայացքը, բացառված չէ լուսավորումը: Օրը նպաստում է փորձարկումներին, պարգևում է ոգևորություն, թույլ է տալիս ինչ-որ յուրօրինակ բան մտցնել ձեր իմիջում:

Այծեղջյուր

Այծեղջյուրներին խորհուրդ է տրվում հանել այս օրն իրենց աշխատանքային օրացույցից, քանի որ մեծ է իրադարձությունների անկանխատեսելի հետևանքների հավանականությունը: Ուրվագծված ծրագրին խստորեն հետևելուն կարող է խանգարել ձեր փոփոխական տրամադրությունը, շրջապատողների տարօրինակ պահվածքը կամ արտաքին պայմանների անսովորությունը: Բացահայտումները հնարավոր են ամենևին ոչ այնտեղ, որտեղ սպասում եք:

Ջրհոս

Ջրհոսները կարող են ապավինել իրենց երևակայությանը և կանխագուշակելու ունակությանը. շատ դեպքերում հոտառությունը ձեզ չի դավաճանի: Այսօր լավ հեռանկարներ ունեն նաև ինքնաբուխ կոլեկտիվ հավաքները, անսպասելի յուրօրինակ ակցիաները և այլ ոչ պաշտոնական միջոցառումները: Կարող եք տրվել մարդկանց որոշակի խմբի ազդեցությանը, ինչը լիովին անվտանգ է, եթե ձեր սեփական հոգեկան աշխարհը կայուն է, իսկ համոզմունքներն ամուր են:

Ձկներ

Ձկները կարող են փոքր ինչ ավելի ազատություն տալ իրենց զգացմունքներին և ստեղծագործական երևակայությանը: Սակայն դա արդյունավետ և անվտանգ է միայն այն դեպքում, երբ ձեր հիմնական միջոցառումներն արդեն հետևում են, այլապես կարող եք տրվել հերթական պատրանքին, գնալ փակուղային ճանապարհով: Չարժե փորձել դուր գալ բոլորին և դրա համար տարվել նորություններով, հետևել նորաձևությանը. ամենայն հավանականությամբ, ընտրած կերպարը ձեզ այնքան էլ չի համապատասխանի, և դուք կդառնաք դրա գերին:

-.-