ԲԼՈԳ > «Թող այստեղ էլ ես լինեմ մեղավոր, այդպես հարմար է»

«Թող այստեղ էլ ես լինեմ մեղավոր, այդպես հարմար է»

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ՀՀ ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

«Արա Մխիթարյանի «կոմայից դուրս գալու» հարցի մեջ որոշ լրատվականների կոնկրետ հարց էր հետաքրքրում. Թե արդյո՞ք նա ի վիճակի է ցուցմունք տալ։ Ահա Թե ինչու են իրենք ազգականների ու բժիշկների զգացմունքների հետ խաղում։ Բոլորին անխտիր նույն բանն եմ ասել։ Հիմա էլ նույնը կրկնում եմ այստեղ։

Արան որոշ կենդանության նշաններ է ցույց տվել, բայց նրա վիճակը շարունակում է մնալ ծանր, շատ ծանր, գիտակցություն չունի։

Հ.Գ. Թող այստեղ էլ ես լինեմ մեղավոր, այդպես հարմար է։ Բառախաղեր արեք, Ձեզ միշտ արդարացրեք…»:

Ավելի վաղ մամուլում տեղեկություն էր տարածվել, թե սեպտեմբերի 17-ի երեկոյան Վայոց ձորի մարզում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա ՄԽիթարյանը կոմայից դուրս է եկել:

-.-