ՄԱՄՈւԼ > ՊՎԾ-ն ԱԻՆ-ում ստուգումներ է սկսել. «Ժողովուրդ»

ՊՎԾ-ն ԱԻՆ-ում ստուգումներ է սկսել. «Ժողովուրդ»

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«Ժողովուրդ» թերթը գրում է.

««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՊՎԾ-ն ԱԻՆ-ում ստուգումներ է սկսել, և դրանք մոտ մեկ շաբաթ կտևեն: «Ժողովուրդ» օրաթերթը դեռևս հոկտեմբերի 25-ին էր տեղեկացրել, որ ԱԻՆ աշխատակիցները նախարար Ֆելիքս Ցոլակյանի դեմ բողոք-դիմում են գրել վարչապետ Փաշինյանին՝ դժ­գոհելով, որ, իբրև թե, նախարարը ներսում յուրայիններ ունի

Ֆ. Ցոլակյանն էլ իր հերթին դիմել էր վարչա­պետին՝ խնդրելով այդ նամակի հետքերով գալ նախարարություն ու ստուգումներ իրականացնել՝ պարզելու նամակի արժանահավատությունը:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այժմ նախարարությունում շատ լարված մթնոլորտ է, Ֆելիքս Ցոլակյանը հանձնարարել է բոլոր պահանջվող փաստաթղթերը ներկա­յացնել ՊՎԾ աշխատակիցներին: Բանն այն է, որ ժամանակին հենց Ֆ. Ցոլակյանն է գլխավորել ՊՎԾ-ն, հի­մա այդ կառույցը ստուգումներ է անում նրա ղեկավարած նախարարությունում»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

 

-.-