ՀՐԱՏԱՊ > Քիմ Քարդաշյանը մեծ դեր է ունեցել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման գործում

Քիմ Քարդաշյանը մեծ դեր է ունեցել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման գործում

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Թուրքական մամուլում լուրեր են շրջանառվում այն մասին, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման գործում մեծ դեր է ունեցել աշխարհահռչակ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը, գրում է Ermenihaber-ը։

Թուրքական լրատվամիջոցները, հղում անելով ամերիկացի սենատոր Ջեքի Սփեյերին, գրում են, որ քվեարկությունից առաջ Քարդաշյանը առանձին-առանձին հանդիպումներ է ունեցել բազմաթիվ կոնգրեսականների հետ, ինչն էլ, ի վերջո, ցանկալի արդյունք է տվել:

Սփեյերը Քարդաշյանին բնութագրել է որպես «Հայաստանի գաղտնի զենք»:

-.-