ՀՐԱՏԱՊ > Մահացած կնոջը հայտնաբերել են հողամասում՝ օձերի հետ.ՖՈՏՈ

Մահացած կնոջը հայտնաբերել են հողամասում՝ օձերի հետ.ՖՈՏՈ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ամերիկյան Բաթլ Գրաունդ քաղաքի բնակչուհի Լորա Հերսթին մահացած են գտել տեղի շերիֆի հողամասում: Այս մասին հաղորդում է Metro պարբերականը: Դին հայտնաբերելու պահին Հերսթի վզին 2,4 մետրանոց պիթոն է փաթաթված եղել: Բժիշկներին չի հաջողվել փրկել կնոջը:

36-ամյա ամերիկուհին երկու երեխա ուներ և 20 սողուն, որոնց պահում էին ևս 120-ի հետ այն հողամասում, որտեղ նրան հայտնաբերել են: Շերիֆի խոսքերով՝ նա օգտագործել է իր հողամասը օձեր պահելու համար և այնտեղ մարդիկ չեն ապրել: Օձերից 20-ը կնոջն են պատկանել և նա շաբաթական երկու անգամ եկել է նրանց տեսակցության:

Նախնական տվյալներով՝ կնոջը հենց օձն է սպանել:

-.-