ՔԱՂԱՔԱԿԱՆ > Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին

Վարչապետը տիկնոջ հետ ներկա է գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ Յուրի Դավթյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այսօր Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում ներկա են գտնվել ՀՀ ժողովրդական արտիստ, դիրիժոր Յուրի Դավթյանի 90-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին:

Հոբելյանական համերգին մասնակցում էին Հայաստանի օպերայի և բալետի թատրոնի մեներգիչները, բալետի մենակատարները, սիմֆոնիկ նվագախումբը և երգչախումբը: Համերգային ծրագրում ներկայացվել են Մ. Գլինկայի, Ջ. Վերդիի, Ժ. Օֆենբախի, Լ. Մինկուսի, Ժ. Բիզեի, Ջ. Պուչչինիի, Պ. Մասկանիի, Ֆ. Չիլեայի, Ֆ. Լեհարի, Մ. Ռավելի ստեղծագործությունները՝ Յուրի Դավթյանի, Կոնստանտին Օրբելյանի, Հարություն Արզումանյանի, Աթանես Առաքելյանի և Հայկ Դավթյանի դիրիժորությամբ:

 

-.-