ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Ողբերգական պատահար Մասիս-Երևան ճանապարհին. 40-ամյա կինն ընկել է գնացքի տակ

Ողբերգական պատահար Մասիս-Երևան ճանապարհին. 40-ամյա կինն ընկել է գնացքի տակ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Քիչ առաջ սարսափելի պատահար է տեղի ունեցել Արարատի մարզում. Sputnik Արմենիայի  տեղեկություններով՝  Երևանից Երասխ ընթացող գնացքի տակ մոտ 40 տարեկան կին է ընկել։ Նա տեղում մահացել է։

Պատահարը տեղի է ունեցել Մասիս քաղաքից Ներքին Չարբախ տանող ճանապարհի հարևանությամբ գտնվող երկաթգծի հատվածում։

Մեքենավարը նկատել է երկաթգծերի վրա հայտնված կնոջը, ձայնային ազդանշաններ է արձակել ու արգելակել։ Չնայած դրան` պատահարից խուսափել չի հաջողվել

Այս պահին դեպքի վայրում աշխատում են քննչական կոմիտեի և ոստիկանության ծառայողները, որոնք պարզում են մահացած կնոջ ինքնությունը։

Պատահարի բոլոր հանգամանքները կպարզի քննությունը։

 

-.-