ԿՐԹՈւԹՅՈւՆ > Կրթաթոշակ ստացողների թիվը 900–ով կավելանա. Արայիկ Հարությունյան

Կրթաթոշակ ստացողների թիվը 900–ով կավելանա. Արայիկ Հարությունյան

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

2020թ.–ին կրթաթոշակ ստացողների թիվը 900–ով կավելանա։ Այս մասին Աժ–ում 2020 թվականի պետբյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը։

«Պետբյուջեով նախատեսված 179,5 մլրդ դրամից գումարներ կհատկացվեն քոլեջների հիմնանորոգման համար և 8 գյուղատնտեսական քոլեջ կհիմնանորոգվի։ Բացի այդ, կվերականգնվի 4 թանգարան` 2018թ.–ի 1 թանգարանի փոխարեն։ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շահառուների թիվը 1200–ով կավելանա»,–ասաց նախարարը։

Նա նշեց նաև, որ 2020թ.–ից աշակերտների համար նոր ծրագիր են նախատեսում իրականացնել, որը կկոչվի «Քո գիտությունը դպրոցում»։

Այն, ըստ նախարարի, կլինի դրամաշնորհային ծրագիր. անվանի գիտնականներին դրամաշնորհ կտրամադրվի, և նրանք կգնան դպրոցներ ու իրենց աշխատանքները կներկայացնեն։

Հարությունյանը նշեց, որ գիտության նկատմամբ մեծ հետաքրքրություն կա դպրոցներում։

Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնել էր, որ կրթության ոլորտին հատկացվելու է 145 մլրդ դրամից մի փոքր ավելի գումար, ինչը 20 մլրդ-ով ավելի է, քան 2019-ին հատկացված գումարը։ Գիտությանը հատկացվող գումարն էլ, ըստ նախարարի, կկազմի 12.6 մլրդ, որը 2018թ.–ի համեմատ չի փոխվել։

-.-