ՀՐԱՏԱՊ > Ներկրված ավտոմեքենաները կվաճառվեն, թե ներկրողները կմնան վարկերի տակ

Ներկրված ավտոմեքենաները կվաճառվեն, թե ներկրողները կմնան վարկերի տակ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Վարկերով գնված ու վերավաճառքի նպատակով Հայաստան ներկրված ավտոմեքենաները կվաճառվեն։ Այս մասին այսօր ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը։

«Վաճառքի խոչընդոտ չի լինելու։ Խոչընդոտ է լինելու ավտոմեքենաներ ներկրելու մասով»,– ասաց Ջավադյանը` հույս հայտնելով, որ վարկային խնդիրների առաջ ներկրողները չեն կանգնի։
ԿԲ նախագահը հայտնեց, որ հունվարի 1-ից ուժի մեջ մտնող սահմանփակումներն ու դրանց հետևանքով շուկայում առաջարկ–պահանջարկի անհամապատասխանությունն այս պահին ուսումնասիրված չէ։

«Այդ երևույթը դեռ ուսումնասիրման փուլում է, բայց ես գիտեմ, որ այս տարի մինչև տարեվերջ նախատեսված է 150 000–ից ավելի ավտոմեքենա ներկրել»,– ասաց նա։

Հիշեցնենք` հոկտեմբերի 16-ին ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայտնել էր, որ հոկտեմբերի 14-ի դրությամբ արդեն Հայաստան է բերվել 114 000 ավտոմեքենա։
Ավտոներկրման շնորհիվ այս տարի բյուջե է վճարվել շուրջ 51 մլրդ դրամ։

2020թ–ից Հայաստանում ուժի մեջ է մտնում ԵԱՏՄ կանոնակարգը, որը միության անդամ երկրներում արդեն 5 տարի գործում է։ Դրա արդյունքում երրորդ երկրներից ներկրվող ավտոմեքենաների մաքսատուրքերը կբարձրանան։

 

-.-