ՀՐԱՏԱՊ > 13-ամյա աղջնակի ողբերգական մահվան տարածված վարկածը հերքվել է. նոր մանրամասներ

13-ամյա աղջնակի ողբերգական մահվան տարածված վարկածը հերքվել է. նոր մանրամասներ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր. օր-ի 279 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի հատկանիշներով այս տարվա հունիսի 6-ին հարուցվել է քրեական գործ։

Նշված քրգործը հարուցվել է Արցախի Հանրապետության Շուշի քաղաքի բնակիչ՝ 13-ամյա Արևիկ Պ-ի մահվան փաստով,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Հունիսի 4-ին, ժամը 16։44-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացու կողմից, ով հայտնել է, որ Սարյան փողոցի 24ա շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակի հատակին երեխա է ընկել։

Դեպքի վայր են ժամանել Երևանի 1-03 շտապօգնության Կենտրոն ենթակայանից, որտեղ շտապօգնության թիվ 05 և ռեանիմացիայի խմբերը փորձել են օգնություն ցուցաբերել երեխային, սակայն վերջինը գիտակցության չգալով՝ մահացել է։

Տեղում դատաբժիշկը, զննելով դին, հայտնել է, որ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Աջամ Օղլյանի որոշմամբ հարուցված քրեական գործը հունիսի 6-ին փոխանցվում է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ ավագ քննիչ Թեհմինա Սարգսյանի որոշմամբ նշանակվում են դիակի դատաբժշկական, ինչպես նաև դատատեխնիկական փորձաքննություններ։

Աղբյուրի տեղեկություններով՝ դիակի դատաբժշկական փորձաքննությամբ պարզվել է, որ երեխան մահացել է թունավորումից, մինչդեռ դեպքից կարճ ժամանակ անց տեղեկություններ էին տարածում, թե իբրև երեխան սրտի հետ խնդիր է ունեցել և մահը եղել է դրա պատճառով։

Քննչական բաժինը սպասում է, թե երբ դատատեխնիկական փորձաքննության պատասխանը կուղարկվի իրենց։ Այդ փորձաքննությամբ պետք է պատասխան տրվի բաղնիքում տեղադրված կաթսայում թերություն լինելու հարցին։

Արևիկ Պ-ն սովորում էր Շուշի քաղաքի Դանիել Ղազարյանի անվան դպրոցի 7-րդ դասարանում։

-.-