ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Այսօր Արթուր Ալեքսանյանի ծննդյան օրն է. հետխորհրդային Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկը դարձավ 28 տարեկան

Այսօր Արթուր Ալեքսանյանի ծննդյան օրն է. հետխորհրդային Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկը դարձավ 28 տարեկան

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այսօր Արթուր Ալեքսանյանի ծննդյան օրն է:  Գյումրեցի ըմբիշը դարձավ 28 տարեկան:

Արթուրը ծնվել է 1991 թվականի հոկտեմբերի 21-ին Գյումրիում: Նա Օլիմպիական խաղերի, աշխարհի եռակի, Եվրոպայի քառակի չեմպիոն է:  Արթուրը ըմբշամարտով սկսել է զբաղվել 2000 թվականին իր հոր՝  Հայաստանի վաստակավոր մարզիչ Գևորգ Ալեքսանյանի գլխավորությամբ:

Արթուրը 2014 և 2015 թվականների Հայաստանի լավագույն մարզիկն է: Արթուր Ալեքսանյանը նաև Գյումրու և Երևանի պատվավոր քաղաքացի է: Նա հետխորհրդային Հայաստանի ամենատիտղոսակիր և ամենաբարձր արդյունքների հասած մարզիկն է:

Ներկայումս Արթուր Ալեքսանյանը շարունակում է ինտենսիվ մարզումները և նախապատրաստվում է Տոկիո-2020 օլիմպիական խաղերին:

-.-