ԿՐԹՈւԹՅՈւՆ > «Մանկավարժ, տնօրեն, ծնող, դպրոցում դրամահավաքը խստիվ արգելված է. փոխնախարար

«Մանկավարժ, տնօրեն, ծնող, դպրոցում դրամահավաքը խստիվ արգելված է. փոխնախարար

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Լուսինե Առաքելյանը, առաջին դասարանի այբբենարանային հանդեսներին ընդառաջ, ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Դրամահավաքը խստիվ արգելված է դպրոցական գործընթացի բոլոր մասնակիցների համար` մանկավարժ, տնօրեն, ծնող, սովորող։

Մի՛ նախաձեռնեք ու առավել ևս՝ մի՛ պարտադրեք։ Հանդեսների գեղեցկությունը բովանդակության մեջ է։

Եթե ծնողական և ուսուցչական համայնքի քննարկումները նյութականի տիրույթից դուրս գան ու լինեն մի փոքր ավելի կառուցողական, վստահ եմ՝ ստեղծագործական լուծումներ կգտնեք միջոցառման համար։

Տառաճանաչությունից զատ, ձեր ու մեր երեխաներին դպրոցական առաջին քայլերից սկսած սովորեցրեք նաև ճիշտ դասավորել առաջնայնությունները»։

 

-.-