Medicine > Սեքսի 4 տեսակ, որոնք անպայման պետք է լինեն հարաբերություններում

Սեքսի 4 տեսակ, որոնք անպայման պետք է լինեն հարաբերություններում

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Սեքսը պետք է լինի տարբեր ու տարատեսակ, և դա կրկնակի կարևոր է հարատև հարաբերությունների պարագայում։

Հոգեբաններն առանձնացնում են սեքսի 7 տեսակներ, որոնք անպայման են զույգի սեռական կյանքում՝ սեռական ներդաշնակություն ունենալու համար։

1. Դանդաղ սեքս

Սա ավելի ճիշտ սիրով զբաղվել է, քան զուտ սեքս. երկար նախաբան, սահուն շարժումներ, իրար վայելել… Մի խոսքով՝ իսկական հաճույք։

2. Արագ սեքս

Այրվելով կրքից՝ դուք, բառիս բուն իմաստով, պոկում եք շորերն իրար վրայից ու անցնում եք գործի՝ նույնիսկ չհասցնելով հասնել ննջարան կամ էլ գուցե դիտավորյալ եք ուզում անել դա սեղանի վրա կամ էլ հայելու առջև։ Արագ սեքսն ունի մի շարք առավելություններ, որոնցից առավել էականն այն է, որ եթե ձեր հարաբերություններում առկա է արագ սեքս, ապա նշանակում է նաև առկա է կիրք, ինչն անչափ կարևոր է։

3. Սեքս զուգընկերներից մեկի համար

Օրալ սեքսը նման լուծում է։ Հաճույք պատճառելով զուգընկերոջը, տեսնելով նրա գրգռումը՝ անպայմանորեն մյուս զուգընկերն էլ է գրգռվում։ Ու հետո, ո՞վ է ասել, որ սեքսի այս տեսակից չի կարելի կտրուկ անցում անել, ասենք թե, նույն արագ սեքսին։

4. Հանգստացնող սեքս

Այո՛, այո՛, հոգեբանները նաև սեքսի այսպիսի տեսակ են առանձնացնում։ Այն հիանալի միջոց է լիցքաթափվելու ծանր աշխատանքից:

-.-