ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Աշխարհի ամենագեղեցիկ կանայք.ՖՈՏՈ

Աշխարհի ամենագեղեցիկ կանայք.ՖՈՏՈ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Պլաստիկ վիրաբույժ Ջուլիան դը Սիլվան սեփական հետազոտությունն է անցկացրել` պարզելու համար, թե ով է աշխարհի ամենակատարյալ կինը։ Համեմատության համար նա կիրառել է «Ոսկե հատման» ֆորմուլան, որը սահմանել է Լեոնարդո դա Վինչին։

Պլաստիկ վիրաբույժն այդ ֆորմուլան կիրառելով` եզրակացրել է, թե որքան ճիշտ են «դասավորված» շրթունքները, կզակը, ճակատն ու քիթը։ Պարզվել է, որ կատարելությանը մոտ է ամերիկյան սուպերմոդել Բելլա Հադիդի դեմքը։

Քանի որ սուպերմոդելը կատարելությանը մոտ է 94,35% տոկոսով, վիրաբույժը նրան անվանել է աշխարհի ամենագեղեցիկ կինը։ Երկրորդ տեղում է հայտնվել երգչուհի Բեյոնսեն (92,44%), իսկ երրորդ տեղում` դերասանուհի Էմբեր Հերդը (91,85%)։

Տասնյակում են հայտնվել նաև Արիանա Գրանդեն, Թեյլոր Սֆիվթը, Քեյթ Մոսը, Սկարլետ Յոհանսոնը, Նատալի Պորտմանը, Քեթի Փերին ու Կարա Դելևինը։

 

-.-