ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Փաշինյանը ցավակցել է սպանված ոստիկանի ընտանիքին

Փաշինյանը ցավակցել է սպանված ոստիկանի ընտանիքին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում  ցավակցել է այսօր զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանի հարազատներին, ընկերներին, մտերիմներին: 

«Հայաստանում ոստիկանների պաշտպանվածությունը պետք է բարձրանա այնպես, որ դա ոչ միայն ու ոչ այնքան ոստիկանների, որքան քաղաքացիների պաշտպանվածության մակարդակը բարձրացնի:

Տիգրան Առաքելյանը կարժանանա պետական պարգեւի՝ անձնուրաց ծառայության համար, իսկ հանցագործները կստանան իրենց արժանի պատիժը»,– գրել է նա։

Հոկտեմբերի լույս 16-ի գիշերը, ժամը 04: 00-ի սահմանում Երևանի Ազատության պողոտայում սպանել են ոստիկան Տիգրան Առաքելյանին (38 տարեկան), երբ նա գործընկերոջ հետ փորձել է բերման ենթարկել կասկածելի քաղաքացիներին: Նրա գործընկերոջը` Ա.Հակոբյանին (25 տարեկան), ծեծել են։ Այժմ նա բուժկենտրոնում է։ Պարզվել է, որ հանցագործությունը կատարողները եղբայրներ են՝ ծնված 2003 և 2001 թթ.: Նրանք ձերբակալվել են:

Ոստիկաններից մեկին սպանել, իսկ մյուսի գլխին էլ հարվածել է 16 տարեկան եղբայրը։ Նախաքննության ընթացքում պարզվել է` ոստիկանները նկատել են, որ տղաները գողություն են արել, հետապնդել են նրանց և Ազատության պողոտայում բռնել։ Եղբայրները փորձել են դիմել փախուստի, որի ժամանակ նրանցից մեկը հափշտակել է ոստիկաններից մեկին ամրակցված զենքը, հարվածել Ա. Հակոբյանի գլխին և կրակել Տ.Առաքելյանի ձախ բազկին։

 

-.-