ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Ռուս կինը մասնատել է հարևանին ու երթուղային տաքսիով մաս-մաս տեղափոխել տարբեր վայրեր

Ռուս կինը մասնատել է հարևանին ու երթուղային տաքսիով մաս-մաս տեղափոխել տարբեր վայրեր

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Սանկտ Պետերբուրգում 41-ամյա կնոջ են ձերբակալել, որը մեղադրվում է ծանրագույն հանցագործության համար: Նա սպանել է կոմունալ բնակարանի իր հարևանին, այնուհետ մարմինը մասնատել է ու հասարակական տրանսպորտից մի քանի անգամ  օգտվելով` մարմնամասերը տեղափոխել տարբեր վայրեր: Այս դեպքի մասին հոկտեմբերի 16-ին հայտնել է ՌԴ Քննչական կոմիտեն:

Դեպքը տեղի է ունեցել մարտին: Կինը վիճաբանել է իր հարևանի հետ, այնուհետ մուրճով հարվածել նրա գլխին:  Տեսնելով, որ տղամարդը մահացած է, նա մասնատել է նրա մարմինը և դրել մի քանի տոպրակների մեջ:

Այնուհետ մի քանի անգամ օգտվելով երթուղային տաքսիներից, մարմնի մասերը տեղափոխել է քաղաքից դուրս տարբեր հատվածներ ու թաղել դրանք:

Մարմնի առաջին մասերը հայտնաբերել են դեպքից մեկ շաբաթ անց Սանկտ Պետերբուրգի Կանոներսկի կղզում: Սպանությունը բացահայտելու և հանցագործին հայտնաբերելու համար պահանջվել է մի քանի ամիս:

-.-