Life > Քիմն ինձ թվում էր բարի, մաքուր, քաջ և ուժեղ կին. Քանյե Ուեսթը՝ Քիմի հետ ծանոթության մասին

Քիմն ինձ թվում էր բարի, մաքուր, քաջ և ուժեղ կին. Քանյե Ուեսթը՝ Քիմի հետ ծանոթության մասին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

«E! True Hollywood Story» հեռուստաշոուի ընթացքում Քանյե Ուեսթը պատմել է Քիմ Քարդաշյանի նկատմամբ սիրո, նրանց սիրային պատմության մասին: Ռեփերի խոսքով՝ Քիմով ինքը հետաքրքրված էր իրենց հանդիպումից շատ ավելի շուտ:

«Ամեն անգամ, երբ տեսնում էի Քիմին կամ նրա կողքին լինում, ինչ-որ մագնիսական ձգողություն էի զգում: Նա ինձ թվում էր բարի, մաքուր, սիրող, քաջ և ուժեղ կին»,- խոստովանել է Քանյեն:

Իսկ Քիմն ավելացրել է, որ իրենք հանդիպել են 2002 թվականին, հաճախ են շփվել և քիչ-քիչ հարազատ են դարձել:

«Նա ինձ հրավիրեց Փարիզում իր նորաձևության ցուցադրությանը: Հենց այդտեղ էլ սկսվեց մեր սիրավեպը: Բոլորը Քանյեին ասում էին՝ նրա հետ կապ մի´ ունեցիր, նա իրապատում շոուի աստղ է, նա կկործանի քո կարիերան: Իսկ նա պատասխանում էր, որ իր համար միևնույն է, որովհետև սիրում է ինձ»,- պատմել է Քիմը:

Քիմն ու Քանյեն ամուսնացել են 2014 թվականին: Հիմա նրանք մեծացնում են իրենց 4 երեխաներին:

-.-