ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Տղամարդը օղու փոխարեն խմել է անասնաբուժական քիմիական լուծույթ

Տղամարդը օղու փոխարեն խմել է անասնաբուժական քիմիական լուծույթ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Հոկտեմբերի 12-ին ժամը 17:10-ին Հադրութի շրջբուժմիավորումից հաղորդում է ստացվել ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժին առ այն մասին, որ նույն օրը ժամը 16:40-ին «Կորբոֆոսի» թունավորումով իրենց մոտ է ընդունվել Հադրութի շրջանի բնակիչ, 1959թ.ծնված Ֆ. Ն.-ն:

Ոստիկանության ծառայողները պարզել են, որ Ֆ. Ն.-ն թունավորվել է նույն օրը ժամը 16:00-ի սահմաններում, իր զոքանչ՝ Հադրութի շրջանի բնակչուհի, 1941թ.ծնված Վ. Հ.-ին պատկանող առանձնատանը ճաշելու ժամանակ օղու փոխարեն սխալմամբ մոտ 20-30 գրամ անասնաբուժական նպատակների համար նախատեսված «Կորբոֆոս» տեսակի քիմիական լուծույթը խմելու հետևանքով:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Հադրութի շրջանային բաժինը:

Այս մասին տեղեկացնում են Արցախի ոստիկանության պաշտոնական կայքից։

-.-