Medicine > Ինչպիսի՞ն պետք է լինի առաջին սեքսը

Ինչպիսի՞ն պետք է լինի առաջին սեքսը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Նախքան ամուսնանալն ու ընտանեկան կյանք կառուցելը զույգին, ազգային մտածելակերպի առանձնահատկությունից ելնելով` առաջնահերթ տղաներին, խորհուրդ է տրվում պրոֆիլակտիկ հետազոտություն անցնել: Եթե կան խնդիրներ, ապա դրանք պետք է լուծել եւ նոր միայն մտածել ամուսնության մասին: Կույսերի դեպքում հետազոտությունների ցանկն այլ է: Աղջիկը պետք է պահպանի հիգիենայի նվազագույն կանոնները` ճիշտ լվացումներ կատարի, միջադիրների օգտագործումը սահմանափակի եւ հատկապես շոգ եղանակին, երբ բացասական ազդեցություն են թողնում, սթրինգ տեսակի ներքնազգեստի կրելը չչարաշահի, որը բակտերիաների փոխանցման տարբերակ է: Եթե կա խնդիր, օրինակ` արտադրության գույնի, հոտի, ձեւի փոփոխություն, պետք է դիմել մասնագետի:

Առաջին սեքսը պետք է լինի մաքուր պայմաններում

Անհրաժեշտ է, որ առաջին հարաբերությունը լինի մաքուր պայմաններում: Խուսափեք կասկածելի հյուրանոցներում կամ դրսում սեռական առաջին ակտից: Իսկ դրանից առաջ պետք է լվացումներ անել:

Սպասումները կարող են չարդարացվել

Երկու սեռի կողմից պետք է լինի նախատրամադրվածություն եւ սեր: Կարեւոր է տղամարդու ինքնավստահությունը, քանի որ աղջիկներն առավել վախկոտ են, չգիտեն, թե սեքսն ինչ է իրենից ներկայացնում, եւ սպասումները կարող են չարդարացվել: Աղջիկները գուցե ակնկալեն ռոմանտիկ ընթացք, բայց արդյունքում դա վերածվի ցավի եւ հիասթափության: Երբ տղամարդը համարձակ է, նուրբ զուգընկերուհին իրեն ավելի հանգիստ է զգում:

Ախ, այդ կուսաթաղանթը :

Կուսաթաղանթն իրենից ներկայացնում է լորձաթաղանթի շերտեր: Մինչեւ սեռական կյանքով ապրելն այն որոշ չափով փակում է հեշտոցամուտքը, իսկ պատռվում է հիմնականում առաջին հարաբերության ժամանակ: Դրա ձեւն ու դիրքն անհատական է: Կուսաթաղանթի պատռումը զուգորդվում է արյան հետքերով եւ ցավի զգացողությամբ: Արյան քանակը հարաբերական է` կախված տղայի ֆիզիոլոգիական առանձնահատկությունից եւ աղջկա գրգռվածության աստիճանից, որովհետեւ որքան շատ է գրգռված աղջիկն, այնքան արյան մատակարարումը սեռական օրգաններ շատանում է: Դեր ունի նաեւ հոգեբանական նախատրամադրվածությունը եւ այլն:

Ո՞ր դեպքում դիմել բժշկի

Եթե մեկ-երկու անգամ չի ստացվում լիարժեք հարաբերություն ունենալ, ապա խորհուրդ կտամ դիմել բժշկի, որովհետեւ լինում են դեպքեր, երբ կուսաթաղանթը կարծր է: Հանդիպում են հեշտոցի անոմալիաներ, օրինակ, միջնապատի առկայություն, որոնց ժամանակ եւս անհրաժեշտ է մասնագետի խորհուրդ:

Առաջին սեքսը` սիրով

Ցանկալի է սեքսով զբաղվել միայն փոխադարձ սիրո դեպքում: Առաջին հարաբերությունը մեծ հետք է թողնում աղջկա սեռական կյանքի եւ հոգեբանության վրա, ուստի, պետք է լինի իր կամքով եւ այն մարդու հետ, ում հանդեպ զգացմունք ունի: Տղաների դեպքում առաջին սեքսին մեծ նշանակություն այդքան էլ չի տրվում:

Սեռական կյանքով ապրելու որոշում կայացնելը պետք է լինի ազատ կամքի դրսեւորում, զգացմունքներ, գիտակցված ցանկություն եւ պատասխանատվության զգացում: Երբ մերձեցումը լինում է ոչ կնոջ կամքով կամ զուգընկերոջը չկորցնելու վախից, տհաճություն է առաջանում, ցավ եւ խոր հիասթափություն սեռական կյանքի նկատմամբ:

Եթե զույգը սեռական հարաբերության ժամանակ զգույշ չէ, չի պաշտպանվում, ապա հղիանալու հավանականությունը մեծ է:

 

-.-