ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Արտակարգ դեպք Երևանում. տղան կրակել և վնասել է հոր ոտքը

Արտակարգ դեպք Երևանում. տղան կրակել և վնասել է հոր ոտքը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 14:30-ի սահմաններում, 2-րդ բուժմիավորումից ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել, որ «ձախ ազդրի ստորին երրորդի օտար մարմին» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Բուժմիավորում է մեկնել ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ,այս  մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Ոստիկանները պարզել են, որ բժիշկների օգնությանը դիմած քաղաքացին Երևան քաղաքի «Հաղթանակ» թաղամասի բնակիչ, 48-ամյա Անդրանիկ Բ.-ն է: Մինչ բժիշկները նրան անհրաժեշտ օգնություն էին ցուցաբերում, Մալաթիայի ոստիկանները պարզել են, որ նույն թաղամասի բնակիչ, 26-ամյա Գոռ Բ.-ն թափառող շներին տան բակ չմտնելու համար, իրեն պատկանող հրացանով 2 անգամ օդ է կրակել, որից հետո հրացանը լիցքավորելիս անզգուշաբար կրակել և վնասվածք է հասցրել Անդրանիկ Բ.-ին:

Փաստի առթիվ համայնքային ոստիկանության բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվել են հետաքննչական բաժանմունք:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Աղբյուրի  տեղեկություններով, Գոռ Բ.-ն Ա. Բ.-ի տղան է: Աղբյուրը կարծում է, որ ժամանակն է, որպեսզի ոստիկանությունը մի հատ «շաբաթօրյակ» իրականացնի, քանի որ վերջին ժամանակներս Հանրապետությունում հաճախակիացել են նման դեպքերը:

Եվ որպեսզի դրանք այլևս չկրկնվեն, այն անձինք, ովքեր ունեն օրինական զենքեր, պետք է զենքի տիրապետման քննություն հանձնեն:

 

-.-