Video > Նոր մանրամասներ Վանաձորյան սարսափելի սպանությունից.Տեսանյութ

Նոր մանրամասներ Վանաձորյան սարսափելի սպանությունից.Տեսանյութ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Վանաձորում 3 մարդու մարդու մահվան պատճառ դարձած վիճաբանության պատկերն ամբողջանում է։ ՀՀ ոստիկանությունը հայտնում է, որ հայ–վրացական սահմանին հայտնաբերել ու բերման են ենթարկել 39-ամյա մի տղամարդու: Նա խոստովանել է, որ հոկտեմբերի 4-ին Վանաձորի Միչուրինի 20 հասցեի նկուղում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ ինքնաձիգով կրակել է 2 հոգու ուղղությամբ և փախել:

Նույն օրը, ժամը 10.49-ին տղամարդը ձերբակալվել է:

Հիշեցնենք` դեպքը տեղի էր ունեցել հոկտեմբերի 4-ին, ժամը 23:55-ին։

Դեպքի վայր մեկնած քննչական-օպերատիվ խումբը շենքի նկուղում հայտնաբերել էր 1989 թվականին ծնված երկու երիտասարդի դի (հրազենային վնասվածքներով, ևս 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Վանաձորի բժշկական կենտրոն: Նրանցից մեկը՝ 1994 թվականին ծնված երիտասարդը, հիվանդանոցի ճանապարհին մահացել էր։

Սպանվածների թվում էր նաև Վանաձորում որպես քրեական հեղինակություն հայտնի «ոչխարագողի տղա Անդրուշիկը», որը նախկինում դատապարտվել էր սպանության համար։

Դեպքից հետո բերման էր ենթարկվել վիճաբանության մեկ այլ մասնակից`46-ամյա տղամարդ, որը ևս խոստովանել էր, որ սպանություն կատարելու դիտավորությամբ իր «Մակարով» ատրճանակից կրակել է վիճաբանությանը ներկա անձանց ուղղությամբ։

«Մակարով» տեսակի ատրճանակը, որի գործարանային համարը ջնջված էր, դեպքից հետո հայտնաբերել էին ոստիկանները։

 

-.-