Video > Ճապոնիայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր աստիճանը`թայֆունի պատճառով.Տեսանյութ

Ճապոնիայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր աստիճանը`թայֆունի պատճառով.Տեսանյութ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ճապոնիայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր՝ հինգերորդ մակարդակ, հաշվի առնելով «Հագիբիս» թայֆունի հզորությունը, որին օթերևութաբանները համեմատել է 1958թ. «Իդա» թայֆունի հետ, որը խլել էր 1200 մարդու կյանք:

Թայֆունն անցնելու է երկրի արևելյան հատվածով՝ ներառյալ Տոկիոն: Մայրաքաղաքում հորդառատ անձրև է, որն ուղեկցվում է ուժեղ փոթորիկով:

Սպասվում է, որ թայֆունը Տոկիո կհասնի կիրակի օրը: Քամու արագությունը կարող է հասնել մինչև 162 կմ/ժ, ընդհուպ մինչև 216 կմ/ժ:

Վտանգի գոտում հայտնված բնակավայրերի բնակիչներին կոչ են անում պատսպարվել էվակուացիոն հատուկ կենտրոններում և չսպասել պարտադիր էվակուացիայի մասին հրահանգին: Էվակուացիային պատրաստվում է ավելի քան 15 մլն մարդ, իսկ 4,6 մլն հոգու արդեն հրահանգել են պարտադիր էվակուացվել:

 

-.-