Life > Հոկտեմբերի 12-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը

Հոկտեմբերի 12-ի Ձեր ռոմանտիկ հորոսկոպը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ԽՈՅԵՐ

Այսօր դուք կբացահայտեք, թե ինչպիսին էր ձեր սիրելին նախքան ձեր կյանքում հայտնվելը: Այդ բացահայտումները կօգնեն, որ ավելի լավ նրան հասկանաք:

ՑԼԵՐ

Այսօր շատ լարված օր կունենաք այն տեսանկյունից, որ կցանկանաք լավ մտածված կոմպլիմենտներ անել: Ինչեւէ ռոմանտիկ տրամադրությունն այնուհետեւ կփոխեք եւ կանցնեք առօրյա գործերին:

ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ

Այսօր համարձակորեն դիմեք ընկերներին խորհուրդի կամ աջակցության համար, եթե անգամ ձեր սիրելին դեմ է դրան: Եթե զգում եք, որ միայնակ չեք հաղթահարի անձնական կյանքի խնդիրները, ապա դիմեք ընկերների օգնությանը:

ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ

Այսօր ձեր սիրելիի համար դարձեք ծնող: Ճիշտ նկատողություններ նրան արեք, որոնց շնորհիվ նա կկարողանա ճիշտ ուղի գտնել:

ԱՌՅՈՒԾՆԵՐ

Այսօր ավելի լավ է` մտերիմները ձեզանից հեռու մնան: Բարկության ժամանակ ամենածանր իրն էլ կարող եք նետել ձեզ բարկացրածների ուղղությամբ:

ԿՈՒՅՍԵՐ

Այսօր դուք միայն կցանկանաք վերցնել եւ փոխարենը ոչինչ չտալ: Մի արեք այդպես. այդ քայլով կարող եք խիստ նեղացնել սիրելիին:

ԿՇԵՌՔՆԵՐ

Այսօր ձեր սիրելին կորոշի ավելի մեծ ուշադրություն հատկացնել կրթությանը: Չծաղրեք նրան. ընդհայառակը` ոգեւորեք այդ գործում:

ԿԱՐԻՃՆԵՐ

Եթե այսօր որոշակի խնդիրներ ունեք սիրելիի հետ, մի անհանգստացեք` դա ժամանակավոր բնույթ կկրի: Շուտով ամպերը կցրվեն եւ կրկին արեւը դուրս կգա:

ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ

Այսօր ձեր սիրելին լուրջ խոսակցություն կունենա իր նախկին կեսի հետ: Փորձեք նրան արժեքավոր խորհուրդներ տալ. ի վերջո, դա նաեւ ձեզ վերաբերող խնդիր է:

ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ

Այսօր լավ կանեք ձեզ նվիրեք արվեսին: Գնացեք թատրոն, կամ էլ` կինո: Այնտեղ գնացեք սիրելիի ուղեկցությամբ: Առանց նրա այս միտքն անիմաստ կլինի:

ՋՐՀՈՍՆԵՐ

Այս օրը նվիրեք ընտանիքի անդամներին, հարթեք բոլոր վիճաբանությունները: Լավ կլինի, որ միասին ֆիլմ դիտեք եւ վերականգնեք ձեր մտերմությունը:

ՁԿՆԵՐ

Այսօր ձեր սիրելին չի էլ ցանկանա լսել ձեր խնդիրների մասին` դրանք համարելով աննշան եւ հեշտ լուծելի: Ավելի լավ է` միանգամից նրան ասեք, որ շտապ իր օգնության կարիքն ունեք:

-.-