ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Սյունիքում երիտասարդը հոր զենքով կրակել է իրեն

Սյունիքում երիտասարդը հոր զենքով կրակել է իրեն

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

SputnikԱրմենիա.am-ի տեղեկություններով` այսօր հրազենային վնասվածքով Կապանի հիվանդանոց է տեղափոխվել 26-ամյա մի երիտասարդ, որը բնակվում է Սյունիքի մարզի գյուղերից մեկում։

Ըստ մարզում շրջանառվող որոշ տեղեկությունների` երիտասարդը հոր հրացանով կրակել է իր կրծքավանդակին` կյանքին վերջ տալու համար։

Դեպքից անմիջապես հետո նրան հասցրել են հիվանդանոց, որտեղ բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը։

Իրավապահները պարզում են պատճառները, թե ինչու է երիտասարդը դիմել այդ ծայրահեղ քայլին։ Նոր մանրամասների դեպքում հավելյալ կտեղեկացնենք։

 

-.-