ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով Արագածոտնի մարզի ոստիկանապետ է նշանակվել.ՖՈՏՈ

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով Արագածոտնի մարզի ոստիկանապետ է նշանակվել.ՖՈՏՈ

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Այսօր՝ հոկտեմբերի 10-ին, ՀՀ ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար, ոստիկանության գնդապետ Արման Սարգսյանը հրաման է ստորագրել։

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով՝ ոստիկանության փոխգնդապետ Վահան Աղգաշյանն ազատվել է ոստիկանության Արարատի բաժնի պետի պաշտոնից։ Ա. Սարգսյանի մեկ այլ հրամանով՝ Վ. Աղգաշյանը նշանակվել է ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ,այս մասին հայտնում է Shamshyan.com-ը:

Վ. Աղգաշյանը ոստիկանության համակարգում համարվում է իր գործի գիտակ, ունի պրոֆեսիոնալ «օպերատիվնիկի» համբավ և, որ ամենակաևոոն է, ունի մարդկային բարձր հատկանիշներ։

Նրա ղեկավարած բաժնում բազմաթիվ աղմկահարույց հանցագործություններ են բացահայտվել, այդ թվում՝ սպանություններ, ավազակային հարձակումներ, պետությանը պատճառված խոշոր չափի դրամական վնասներ, այդ թվում՝ պետական մի քանի կառույցների ներկայացուցիչների կողմից, և նրա ղեկավարած ստորաբաժանումում բազմաթիվ հանցագործություններ են կանխվել։

ՀՀ ոստիկանապետի ժամանակավոր պաշտոնակատարի հրամանով Արագածոտնի մարզի ոստիկանապետ է նշանակվել իր գործին գիտակ, պրոֆեսիոնալ ոստիկանը

 

-.-