ՀՐԱՏԱՊ > Տղամարդը սափրել է կնոջ գլուխը սննդի մեջ հայտնաբերված մազի պատճառով

Տղամարդը սափրել է կնոջ գլուխը սննդի մեջ հայտնաբերված մազի պատճառով

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Բանգլադեշում ոստիկանությունը ձերբակալել է մի տղամարդու, որը սափրել է իր կնոջ գլուխը, ասվում է globalpunjtv տեղական կայքում:

Հրապարակման համաձայն, գյուղացիները դիմել են ոստիկանություն ՝ կնոջ նկատմամբ բռնություն գործադրելու բողոքով:

Ըստ ոստիկանության պետ Շարիար խանի, տղամարդը կնոջ բրնձով և կաթով պատրաստված նախաճաշում մազ է գտել:

Ոստիկանի խոսքերով. «Նա բարկացել է , հետո վերցրել է սայրը և բռնի կերպով սափրել կնոջ գլուխը»:

Տղամարդուն մեղադրանք էին առաջադրվել ծանր վնաս հասցնելու համար, նրան կարող է սպառնալ մինչև 14 տարվա ազատազրկում:

-.-