Իրավական > Դանակահարություն Արզնիում. 25–ամյա երիտասարդը հիվանդանոցում է

Դանակահարություն Արզնիում. 25–ամյա երիտասարդը հիվանդանոցում է

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Երեկ Կոտայքի մարզի Արզնի գյուղից Աբովյանի հիվանդանոց է տեղափոխվել մոտ 25 տարեկան մի երիտասարդ` դաստակի սալջարդ վնասվածքով։

Հիվանդանոցից այդ մասին հաղորդել են ոստիկանությանը, որի ծառայողներն էլ, ըստ Sputnik Արմենիայի տեղեկությունների` պարզել են եղելությունը։

Վարկած կա, որ հիվանդանոց տեղափոխված երիտասարդին մարմնական վնասվածքը հասցրել է նրա մտերիմը`40-ամյա համագյուղացին։

Վերջինս օդաճնշիչ ատրճանակով կրակոց է արձակել, որը պատահաբար դիպել է երիտասարդի դաստակին։

Գյուղում խոսում են, որ ոստիկանները եկել են Արզնի և տղամարդուն ատրճանակով հանդերձ բերման ենթարկել։Մանրամասները պարզվում են։

 

-.-