ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում

Սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Հանրապետության տարածքում՝ Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Քամին՝ հարավ-արևելյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 12-ի ցերեկը, 13-ին աստիճանաբար կնվազի 4-6 աստիճանով։

Երևան քաղաքում՝

Հոկտեմբերի 9-ի ցերեկը, 10-11-ը, 12-ի գիշերը, 13-14-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 12-ին՝ կեսօրից հետո սպասվում է անձրև և ամպրոպ։

Երևան քաղաքի հոկտեմբերի 10-ի բազմամյա կլիմայական տվյալներ. · Օդի առավելագույն ջերմաստիճան` 27.50C (1999 թ.) · Օդի նվազագույն ջերմաստիճան` 1.60C (1971 թ.) · Օդի միջին օրական ջերմաստիճան` 14.50C

-.-