ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Փոփոխություն՝ ԱՊՊԱ համակարգում

Փոփոխություն՝ ԱՊՊԱ համակարգում

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

ԱՊՊԱ համակարգում ապահովագրական պատահարի մասնակից ավտոմեքենայի վարորդների կողմից թղթային եղանակով լրացվող համաձայնեցված հայտարարագիրը այլևս հնարավոր կլինի լրացնել նաև էլեկտրոնային եղանակով։

Այս մասին այսօր որոշում ընդունեց Կառավարությունը՝ փոփոխություն կատարելով «Համաձայնեցված հայտարարագրի ձևը, բովանդակությունը, լրացման հրահանգը հաստատելու մասին» որոշման մեջ:

Այս փոփոխությունների արդյունքում էլ միասնական մեկ պատուհան համակարգ կներդրվի ԱՊՊԱ համակարգում։

Ըստ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի՝ առաջարկվող փոփոխության տրամաբանությունը պարզ է, կօգտագործվեն հավելվածներ, որոնք կբավարարեն այն պահանջներին, որոնք կսահմանվեն բյուրոյի կողմից: 

-.-