ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > «Վիտալիի զգուշացումն ավելի քան կարևոր է մեզ համար, Նիկոլ, գրի գնա, այս ամենը քո խելքի բանը չէ»

«Վիտալիի զգուշացումն ավելի քան կարևոր է մեզ համար, Նիկոլ, գրի գնա, այս ամենը քո խելքի բանը չէ»

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Հարգանքներիս հավաստիքը գեներալ Վիտալի Բալասանյանին, որն իր մարտական ուղին փայլուն է անցել։ Ամեն օր մի քանի անգամ գնացել է մահվան դուռն ու եկել է և առնետի պես ոչ մի տեղից չի ծլկել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում, խոսելով Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարության մասին, ասել է ԱԱԾ տնօրենի նախկին տեղակալ Գուրգեն Եղիազարյանը՝ նշելով, որ ժամանակին ինքը կանխատեսել է չորս բան, թե ինչու է իշխանության եկել Նիկոլ Փաշինյանը:

Դրանցից առաջինն Արցախի հետ հարաբերությունները պայթեցնելն է․ «Աա եկել է (Նիկոլ Փաշինյանի մասին է խոսում), որպեսզի արցախի հետ հարաբերությունները պայթեցնի։ Վառ օրինակը Վիտալի Բալասանյանի վերջին հայտարարությունը։ Հիմա էլ համացանցում գրում են, որ դատախազությունը նյութերն ուղարկել է ԱԱԾ։

Հիմա դիմում եմ դատախազին՝ Վիտալի Բալասանյանն ազատ Արցախի, ազատ Հանրապետության քաղաքացի է, և ոչ մի կապ չունի մեր ԱԱԾ-ի հետ»։

Ըստ Եղիազարյանի, Գյումրիում Արցախի ընտրված նախագահին մարզպետ անվանելը խայտառակություն է․ «Վիտալին ասել է այն, ինչը որ կա։ Բալասանյանն ուղիղ տվյալներ ուներ հավանական է Սասնա ծռերից, ես դրա մասին ասել եմ։ Սասնա ծռերում երեք հոգի կան, որոնք շատ վտանգավոր մարդիկ են, իսկ մնացածն ուղիղ անցել են Արցախի պատերազմի մեջով։

Նիկոլի և ծռերի առանձնազրույցն իհարկե հենց այնպես չէր։ Այդ ժամանակ ես ասացի, որ ստեղծվեց սորոսի ռազմական թևը: իսկ այդ թևը, որ երկրներում ստեղծվել է, դրանք կործանվել են։ Այնտեղ Գարեգին Չուքասզյան կա, որն առաջին սորոսականն է Հայաստանի Հանրապետության, որը փաստացի Սասնա ծռերի ղեկավարն է։ Վիտալին ընդամենը դա է ակնկարկել, և ասել՝ եթե այդ ահաբեկչական խմբավորումը փորձի ինչ-որ գործողություններ կատարել, ապա իրենք մեկ քայլ առաջ կլինեն։

Եվ նա բացարձակ ճշմարտությունն է ասել, որովհետև մենք իրավունք չունենք այս աշխարհագրության մեջ նման բան թույլ տալու»։

«Երբ սորոսականներին թույլ տվեցին աշխատել Սիրիայում՝ Սիրիան ավերվեց, թույլ տվեցին Լիբիայում՝ Լիբիա գոյություն չունի, թույլ տվեցին Իրաքում, Իրաք գոյություն չունի։ Այնպես որ Վիտալիի զգուշացումն ավելի քան կարևոր է մեզ համար։ Նիկոլ, գրի գնա, այս ամենը քո խելքի բանը չէ»,-հավելել է նա:

 

-.-