Medicine > Սեքսով չզբաղվելու դրական եւ բացասական կողմերը

Սեքսով չզբաղվելու դրական եւ բացասական կողմերը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Ինչպես տղամարդկանց, այնպես էլ կանանց համար սեքսը անհրաժեշտ է ոչ միայն հաճույք ստանալու եւ սերունդը շարունակելու, այլեւ ֆիզիկական եւ հոգեւոր առողջությունը պահելու համար։ Սեռական հարաբերությունները շատ մարդկանց կյանքի կարեւոր ու անբաժանելի մասնիկն են կազմում։ Սակայն ժամանակակից միտումներից մեկն էլ սեքսից հրաժարվելն է։ Իսկ ինչպիսի հետեւանքներ կարող է ունենալ սեռական կյանքի բացակայությունը։

Սեքսի բացակայությունը կարող է ուժեղացնել զգացմունքները։ Այդ պատճառով սեռական կյանքի ընդմիջումները խորհուրդ է տրվում այն զույգերին, ովքեր կորցրել են սեքսի հանդեպ ունեցած իրենց հետաքրքրությունը։ Բացի այդ, զուգընկերոջ հետ սեքսի ժամանակավոր դադարը կարող է բորբոքել կրքերը, որը փոփոխություններ կներառի սեռական կյանքում։

Սեքսապաթոլոգների կարծիքով, սեքսի վրա ուժերը չվատնող մարդը ձեռք է բերում չօգտագործված էներգիա՝ նոր կամ արդեն իսկ առկա որեւէ նպատակի հասնելու համար։ Հետեւաբար, եթե զուգընկեր չունեք, կարելի է զբաղվել ինքնակատարելագործմամբ։

Սակայն սեքսի բացակայությունն ունի նաեւ բացասական հետեւանքներ։ Սեռական զուգընկեր չունեցող կինը սեքսի երկարատեւ բացակայության հետեւանքով կարող է դեպրեսիայի եւ նեւրոզի մեջ ընկնել։ Երկար ժամանակ սեքսի բացակայությունը տղամարդու մոտ կարող է վաղաժամ սերմնաժայթքում, իսկ կանանց մոտ՝  հորմոնալ բալանսի խախտում առաջացնել։

Պետք է նշել, որ յուրաքանչյուր մարդ ինքն է ընտրում երբ եւ ինչ ընդմիջումներով կարելի է  սեռական հարաբերություններ ունենալ։ Իհարկե, պետք չէ ամբողջ կյանքի ընթացքում փնտրել քո կեսին եւ զրկել քեզ սեռական հաճույքից։

-.-