ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Քիմ Քարդաշյանը նույնպես մկրտվել է Էջմիածնում. նրան տվել են Հեղինե անունը

Քիմ Քարդաշյանը նույնպես մկրտվել է Էջմիածնում. նրան տվել են Հեղինե անունը

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Նախօրեին Էջմիածնի Մայր տաճարում մկրտվել են ոչ միայն Քիմ Քարդաշյանի երեք երեխաները, այլև հենց ինքը՝ Քիմը և նրա քույրը՝ Քորթնին։

Ամերիկահայ հեռուստաաստղի երեխաների կնքահայրը դարձել է Էջմիածնի մկրտարանի սարկավագ, 27-ամյա Նաիրի Սրապիոնյանը։

Վերջինս NEWS-ին տեղեկացրեց, որ Քիմին շնորհվել է Հեղինե, իսկ քրոջը՝ Գայանե եկեղեցական անունը։ Նաիրի Սրապիոնյանը հայտնեց, որ Քարդաշյանների հետ ծանոթացել է մկրտությունից առաջ։ «Արարողությունը կատարել են մեր հոգևորականները, ինձ առաջարկել են՝ համաձայնել եմ լինել կնքահոր դերում, աովորոկան մկրտություն է եղել, մեր եկեղեցական կարգով»,–ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ Քարդաշյանները պատրաստված էին եկել մկրտությանը, իրենց հետ բերել էին խաչեր։

Ավելի վաղ աղբյուրը գրել է, որ հոկտեմբերի 7–ին Քարդաշյան քույրերն իրենց երեխաների հետ այցելել են Մայր Աթոռ Սբ. Էջմիածին, որտեղ մկրտել են երեխաներին։

Քարդաշյանի փոքրիկ երեխային՝ Պսալմին, մկրտության ընթացքում տվել են Վարդան անունը, Չիկագոյին տվել են Աշխեն անունը, իսկ Սեյնթին՝ Գրիգոր։

Հիշեցնենք, որ Քիմի ավագ դստերը՝ Նորթին, մկտրել են Երուսաղեմում՝ 2015թ.-ին։ Քիմ Քարդաշյանն ամուսնու ու որդու հետ այնտեղ էր մեկնել Հայաստան այցից անմիջապես հետ. նրանք մասնակցում էին Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումներին։

-.-