ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > Դավիթ Տոնոյանը՝ իր հրաժարականի վերաբերյալ լուրերի մասին

Դավիթ Տոնոյանը՝ իր հրաժարականի վերաբերյալ լուրերի մասին

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Factor.am-ի հետ զրույցում ասաց այս պահին աշխատավայրում է, պատրաստվում է կարևոր նիստի․

«Պատրաստվում եմ զինվորական ապահովագրության հիմնադրամի նիստ անցկացնել, որով շատ կարևոր առաջընթաց ենք ապահովելու»։

Նախարարն ասաց՝ իր ազատման մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում, բայց լուրերի հեղինակների նկատմամբ հայց ներկայացնել չի պատրաստվում: «Ես ուրիշների քարոզով չեմ զբաղվում»,- եզրափակեց նախախարը։

Նշենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին էր այդ լուրերը որակել անհեթեթ։ Նրա խոսնակ Վլադիմիր Կարապետյանը ևս մեզ հետ զրույցում հերքեց լուրը։

-.-