ՀԱՍԱՐԱԿՈւԹՅՈւՆ > «Փաշինյանի նոր մեքենան արժեցել է ավելի քան 290 հազար դոլար»

«Փաշինյանի նոր մեքենան արժեցել է ավելի քան 290 հազար դոլար»

Ipress.am-ը սոցիալական ցանցերում

Politik.am-ը գրում է․

Աղքատությունն իր գլխում հաղթահարած վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է պետության հաշվին իրեն շռայլություններ թույլ տալ։

Շաբաթներ առաջ մենք գրել էինք, որ Փաշինյանն ԱՄՆ է այցելել գերթանկարժեք ինքնաթիռով, որի մեկ ուղղությամբ վարձակալությունը պետության համար արժեցել է ավելի քան 330 հազար դոլար։ Հիմա պարզվում է, որ շքեղությունների սիրահար վարչապետի համար հնացած է Սերժ Սարգսայնից ժառանգություն մնացած զրահապատ Mercedes S 600 W221 մոդելի մեքենան։

Փաշինյանն արդեն նոր մեքենա ունի՝ 2019 թվականի արտադրության Mercedes S 600 W222 մոդելի։ Մեքենան ամբողջապես զրահապատ է, ինչպես և նախատեսված է պետության ղեկավարներին սպասարկող մեքենաների համար։

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։ 

-.-